ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Էդմոն Մարուքյան. Ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու

Էդմոն Մարուքյան. Ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու
22.01.2020 | 14:36

Խորհրդարանն այսօր չընդունեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած, 2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու որոշման նախագիծը: Քվերակությունից հետո ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հիասթափությունը հայտնեց։

«Որ ասում եք՝ քաղաքական կամք կա, ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար։ Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու։ Ես ասում եմ, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական լուրջ հետընթաց է արձանագրվում։ Սրանով դուք ցույց եք տալիս, որ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը։ Սրանից այն կողմ ի՞նչ խայտառակություն պետք է լինի», - քաղաքական մեծամասնությանը հարց ուղղեց նա:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ