ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վախճանվել է Վրաստանի նախկին վարչապետը

Վախճանվել է Վրաստանի նախկին վարչապետը
22.01.2020 | 14:37

Թբիլիսիում 85 տարեկանում վախճանվել է Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան: Նա իրեն վատ է զգացել և շտապ օգնություն կանչել, բժիշկները նրան մահացած են գտել: Մահվան պատճառը չի նշվում: Սիգուան վարչապետ է եղել 1990-ի նոյեմբերից 1991-ի օգոստոս: Նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրաժարականից հետո նա դարձել է վարչապետի պաշտոնակատար, իսկ 1992-ին կրկին գլխավորել է կառավարությունը:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ