Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ ասել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը տեղադրել էր Վազգեն Սիմոնյան անվամբ Ոստիկանության ծառայողի մեկնաբանությունը իրավիճակին, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չէր կարողացել զսպել հուզմունքը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում։ Նա անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին՝ նշելով, թե «հաջորդը քեզ են խփելու»։ «Գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեակաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», - նշեց Էդգար Ջանոյանը: