Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սամվել Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ

Սամվել Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ
22.01.2020 | 14:41

«Հրապարակը» գրում է. «Մենք դեկտեմբերի 7-ին հարցազրույց էինք արել ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ․ «Միայն մանկամիտը կարող էր մտածել, որ նախագահը Սերգոյին նման հանձնարարություն կտար»։


Խոսքը Սերժ Սարգսյանի դեմ դիզվառելիքի հետ կապված քրգործի մասին է։ Դրանից հետո Նիկոյանին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու հարցազրույցում արտահայտած մտքերի կապակցությամբ, որտեղ նա կասկած է հայտնել նախաքննության օրինականության հետ կապված։ Երկու օր իրար ետևից նրան հրավիրել են և ժամերով պահել ՀՔԾ-ում՝ պահանջելով բացատրել, թե ինչու է հարցազրույց տվել՝ «ի՞նչ եք նկատի ունեցել, երբ ասել եք…»»:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ