Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մհեր Գրիգորյան. Շատ բծախնդիր ենք եղել և լինելու «Գազպրոմի» ծախսերի նկատմամբ

Մհեր Գրիգորյան. Շատ բծախնդիր ենք եղել և լինելու «Գազպրոմի» ծախսերի նկատմամբ
23.01.2020 | 01:04

Անկախ ամեն ինչից, եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավելորդ աշխատակիցներ, իրենք պետք է կրճատվեն։ Դա վերաբերում է նաև պետական և մասնավոր համակարգերին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Իհարկե, մենք պետք է մտածենք, որ այդ մարդիկ առանց աշխատանքի չմնան։ Մենք խոսում ենք ծախսերի օպտիմիզացման մասին։ Այո՛, ես չեմ թաքցնում, որ շատ բծախնդիր ենք եղել և լինելու «Գազպրոմի» ծախսերի նկատմամբ, և դա լրիվ օբյեկտիվ վերաբերմունք է», - ասաց փոխվարչապետը։

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ