Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք այն կանխավարկածով ենք առաջնորդվել, որ կովերը հանկարծ չմրսեն

Նիկոլ Փաշինյան. Մենք այն կանխավարկածով ենք առաջնորդվել, որ կովերը հանկարծ չմրսեն
23.01.2020 | 16:37

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, թե խնդիր կա, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել:

«Ամենակարևոր խնդիրը՝ ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետև արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ», - ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե անասնագոմերում հեղձուցիչ, տաք օդ է: «Մենք այն կանխավարկածով ենք, որ էնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչև -30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է ու ընդհակառակը, էն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք, խանգարում է նրանց նորմալ կաթնատվությանը, պետք է նրանց ապահովել մաքուր օդով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 502

Մեկնաբանություններ