Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էդմոն Մարուքյան. Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարոն Միրզոյան

Էդմոն Մարուքյան. Ինչո՞վ Ձեզ օգնենք, պարոն Միրզոյան
23.01.2020 | 16:40

Առավոտյան ԱԺ նիստի մեկնարկին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին անդրադարձավ երեկ ԼՀԿ նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի կազմի քվեարկության տապալմանը:

«Իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը, փաստորեն, չունի կազմ և խորհրդարանի ցանկացած հանձնաժողով, եթե չի գործում, նշանակում է, որ խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում: Եթե չի գործում, նշանակում է, որ խորհրդարանի նախագահը չի կարողանում ապահովել բնականոն գործունեությունը: Ի՞նչն է պատճառը, պարոն Միրզոյան, ինչո՞վ Ձեզ օգնենք, որ կարողանաք բնական գործունեությունն ապահովեք», - վարման կարգով ելույթում հարցրեց Մարուքյանը:


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Հարգելի պարոն Մարուքյան, ես Ձեր օգնության կարիքը չունեմ, պիտի որպես իրավաբան հասկանայիք, որ այս հարցի շրջանակներում ԱԺ նախագահն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ արել է»: Միրզոյանը հավելեց, որ ցանկացած պատգամավոր ազատ է իր քվեարկության մեջ: «Մեղադրել ԱԺ նախագահին պատգամավորների քվեարկության որևէ արդյունքի համար, նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը», - հավելեց Միրզոյանը:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ