Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բեյրութում հարձակվել են բանկերի վրա

Բեյրութում հարձակվել են բանկերի վրա
23.01.2020 | 16:41

Բեյրութում կրկին անհանգիստ է: Արդեն մի քանի օր է` մարդիկ հարձակվում են բանկերի վրա, կոտրում շինությունների ապակիներն ու ջարդուփշուր անում կանխիկ գումար տրամադրող բանկոմատները, գրում է Daily Mail-ը: Զայրույթի պատճառն այն է, որ բանկերը քաղաքացիներին թույլ չեն տալիս անհրաժեշտ քանակությամբ գումար հանել իրենց դեպոզիտներից:

«Ընտանիքիս ասել եմ, որ բանկ եմ գնում, բայց չգիտեմ՝ երբ կվերադառնամ: Ստեղծված իրավիճակն անչափ տհաճ է: Մարդկանց դեմքին կարող եք անհանգստություն, շփոթմունք և վախ տեսնել: Նրանք վախենում են կորցնել իրենց դեպոզիտները»,-պատմել է Բեյրութի մի բնակչուհի: Տարիներ շարունակ բազմաթիվ լիբանանցիներ ապրել են վարկերի և սփյուռքի իրենց հարազատների ուղարկած գումարների շնորհիվ: Սակայն երկիրը պատուհասած ֆինանսական ճգնաժամն ու ներքին կապիտալի նկատմամբ աննախադեպ վերահսկողությունն այս ամենին վերջ է դրել՝ շարժելով թե հարուստ, թե աղքատ խավի զայրույթը: Այժմ երկիրը տնտեսական կոլապսի շեմին է, և մարդիկ բանկային համակարգին մեղադրում են իրենց դեպոզիտները «գերի վերցնելու» համար:

Դիտվել է՝ 472

Մեկնաբանություններ