Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՀՀ-ն զգալի աճ է գրանցել Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում

ՀՀ-ն զգալի աճ է գրանցել Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համաթվի ինդեքսում
23.01.2020 | 16:44

Հրապարակվել են Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019-ի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42՝ ֆեյսբուքում նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ընդ որում, Հայաստանը դիրքը բարելավել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018-ին հորիզոնականը եղել է 105): Ուշագրավ է, որ Հայաստանի միավորը նախկինում երբեք չի գերազանցել 37-ը (2014թ., վերջին 4 տարիներին չի գերազանցել 35-ը): ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են երկրի համար, քանի որ գնահատվում են ոչ թե պետության իրականացրած քայլերը, այլև այդ առումով քաղաքացիների ընկալումը»,-նշել է Ռուստամ Բադասյանը: Նախարարն ընդգծել է, որ 2018-ի հեղափոխության և կոռուպցիայի դեմ պայքարում իրականացրած մասշտաբային միջոցառումները, այդ թվում՝ ներառական հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումն ունեցել են իրենց ներդրումը ՀՀ քաղաքացու ընկալման փոփոխման հարցում: Ըստ նրա՝ հատկանշական է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ, որպես ռազմավարության հիմնական վերստուգիչ վերջնարդյունք, նախատեսվում է 2023-ին ԿԸՀ միավորը դարձնել 55:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ