ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո` Երևանում

Կովկասյան շանսոնի բացառիկ երեկո` Երևանում
23.01.2020 | 22:58

Կովկասյան շանսոնի սիրահարների համար հաճելի անակնկալ է սպասվում: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 23-ին կանցկացվի կովկասյան շանսոնի երեկո: Երեկոյի հատուկ հյուրն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե կլառնետ» տիտղոսակիր Միխայիլ Միրզաբեկովը, ով հայտնի է ոչ միայն շանսոն ոճի, այլ նաև՝ ջազ կատարումներով: Վերջինս ազգությամբ հայ է, ծնվել է Բաքվում, բայց գործունեությունը ծավալել է Ռուսաստանում: Երեկոն լի կլինի անակնկալներով՝ կներկայացվի նոր երգ Հայաստանի մասին, որի երաժշտության հեղինակը Միխայիլ Միրզաբեկովն է, իսկ խոսքերը գրել է ազգությամբ հրեա, հայերի լավ ընկեր, երաժիշտ Բեռնարդ Օսիպովը: Երգը հայերեն և ռուսերեն է, կոչվում է «Вечная Армения»: Բեռնարդ Օսիպովը, խոսելով երգի խոսքերի ստեղծման մասին, նշել է. «Լինելով հրեա ազգի արժանավոր զավակ՝ պետք է ասեմ, որ ինձ բազմիս ջերմացրել են հայկական կրակները, հայկական յուրաքանչյուր երգ հոգու իսկական բալասան է»: Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը: Տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkgh.am և toms.am կայքերում:

Դիտվել է՝ 1421

Մեկնաբանություններ