Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
24.01.2020 | 16:11

Այսօր ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` նաև քամու ուժգնացում: Հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը առաջիկա գիշերը կնվազի 8-10 աստիճանով, հունվարի 27-28-ի գիշերը նույնքան կբարձրանա:


Երևանում այսօր առավոտյան սպասվում է ձյուն, հունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է: Սյունիքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձյուն է գալիս:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ