Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միհրան Պողոսյան. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում

Միհրան Պողոսյան. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում
24.01.2020 | 16:25

Ակնհայտ է, թե ինչ է տեղի ունենում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ. ակնհայտ է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում և տարբեր ռեպրեսիվ մեթոդներ են կիրառվում, լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի անդամ Միհրան Պողոսյանը։

«Դա այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ ընթերականերն էին նշում, որ սա քաղաքական գործ է։ Ակնհայտությունը գալիս է նրանից, որ քննիչը հասարակ մի խուզարկություն սկսում և իրականացնում է խախտումներով։ Մասնավորապես, խուզարկության որոշմանը՝ դեռևս իմ և պարոն Թովմասյանի կողմից ծանոթացած չլինելու պարագայում քննիչը հայտարարեց, որ շարունակում է խուզարկության կատարումը։ Ներկա էին ոստիկանության ներկայացուցիներ։ Որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, թե ինչ իրավունք ունեին կոնկրետ իրենք խուզարկությունը կատարելու», - նշեց փաստաբանը։


Միհրան Պողոսյանը հայտնեց, որ իրենք միջնորդել են, որ ողջ գործընթացը տեսաձայնագրվի, սակայն քննիչը բանավոր մերժել է միջնորդությունը։ «Սակայն նա իր նախընտրությամբ լուսանկարներ էր կատարում», - նշեց փաստաբանը։

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ