Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մարիա Կարապետյան. Պարտադիր է՝ մենք լինե՞նք կոռուպցիոներ, որ դուք ձեզ ընդդիմություն զգաք

Մարիա Կարապետյան. Պարտադիր է՝ մենք լինե՞նք կոռուպցիոներ, որ դուք ձեզ ընդդիմություն զգաք
24.01.2020 | 16:33

Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը՝ քննարկում է էներգետիկայի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Թեմայից շեղվելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, անդրադառնալով ԼՀԿ-ի հայտարարությանը և Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթին, ասաց. «Դուք շատ լավ գտել եք՝ ինչպես մեզ խոցել: Չէ՞ որ մեզ համար ժողովրդավարությունը կարևորագույն արժեք է, իսկ ԱԺ նախագահի անձը ճանաչելով՝ շատ լավ գիտեք, որ ազնվությունը այդ մարդու առաքելությունն է, որի վրա խարսխվում է նրա ողջ քաղաքական գոյը: Պարտադի՞ր է, որ մենք լինենք կոռուպցիոներ և սահմանադրական իրավունքները ոտնահարող, որ դուք ձեզ ընդդիմություն զգաք»:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ