Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Առնվազն 20 զոհ, 1000-ից ավելի վիրավորներ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով

Առնվազն 20 զոհ, 1000-ից ավելի վիրավորներ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով
25.01.2020 | 16:58

Երեկ երեկոյան՝ ժամը 21:55 գրանցվել է հյուսիսային լայնության 38.37 աստիճան և արևելյան երկայնության 39.22 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Էլազիգ (նախկին Խարբերդ) քաղաքից 33 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալլ: Anadolu-ի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ավելի քան 1015-ը մարմնական վնասվածքներ են ստացել:

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ