Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը
25.01.2020 | 17:04

2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով՝ Կապանում ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2018-ի մայիսից ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ Սու-30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, Տոր-Մ2 հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշի փարձարկումներ: Հայաստանի Հանրապետությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության, կամ ընդհանրապես չօգտագործված, այսինքն՝ գործարանային վիճակում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 488

Մեկնաբանություններ