Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կարեն Վրթանեսյան. Վարչապետի գրառումը ապացույց չի կարող լինել, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է նրան առաջարկել

Կարեն Վրթանեսյան. Վարչապետի գրառումը ապացույց չի կարող լինել, որ ՍԴ նախագահն իր ծառայություններն է նրան առաջարկել
26.01.2020 | 23:33

Կարեն Վրթանեսյանը հրապարակել է «Հայաստան» հիմնադրամի 2018-ի մայիսի 25-ի նիստի ռեպորտաժի տեսանյութը՝ նշելով, որ տեսանյութում երևում է, որ Փաշինյանի ձեռքի գրիչը կապույտ է։ «Մի քանի վայրկյան էլ երևում է, որ Հրայրը հետը հանգիստ շփվում է, բայց հետո էլի ձեռքին նույն կապույտ գրիչն է։ Հրայրի գրիչն էլ Հրայրի առջև է՝ թղթին դրած, սև գրիչ է»,– գրել է նա։


«Անկախ այն բանից Հրայրն իրեն գրիչ տվել է, չի տվել, թե Նիկոլն ա գրիչը վերցրել ու չի վերադարձրել, թե ինչ, սա իր ասած «Ամեն օր, ամեն շաբաթ, ամեն ամիս փորձում էր իր ծառայություններն ինձ առաջարկել»-ու ապացույց չի կարող լինել»,– հավելել է Կարեն Վրթանեսյանը։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ