Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը Ասադին և Հաֆթարին մեղադրել է Իդլիբում և Լիբիայում հրադադարը խախտելու մեջ

Էրդողանը Ասադին և Հաֆթարին մեղադրել է Իդլիբում և Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
26.01.2020 | 23:35

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Դամասկոսը և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Խաֆթարը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմները, որոնք ստեղծվել են ինչպես սիրիական Իդլիբում, այնպես էլ Լիբիայում: «Դժբախտաբար, Դամասկոսը շարունակում է բացահայտորեն խախտել Իդլիբի պայմանագիրը …. Խաֆթարը անտեսում է Մոսկվայում և Բեռլինում գործադրվող խաղաղության ջանքերը», – ասել է Էրդողանը լրագրողներին Ալժիր մեկնելուց առաջ:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ