Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում անցել է 2700-ը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում անցել է 2700-ը
27.01.2020 | 13:04

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը ընդլայնվում է՝ 2700 մարդ վարակված է, այս վարակից 80 մարդ է մահացել:
Վիրուսի մարդուց-մարդ փոխանցման ունակությունը մեծանում է: Աշխարհի տարբեր երկրներում հիվանդացողների թիվն աճում է: Առողջապահության Ազգային հանձնաժողովի նախագահը նշել էր` վիրուսի բնույթի մասին առայժմ քիչ է հայտնի, ինկուբացիոն շրջանը տևում է մինչև 14 օր, վարակն այդ ընթացքում էլ կարող է տարածվել` ի տարբերություն 20 տարի առաջ Չինաստանում տարածված մեկ այլ համանման հիվանդության:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ