Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավիթ Խաժակյան. «Իմ քայլը» խմբակցության անդամը անցել է ատելության հրահրման և բարոյականի սահմանը

Դավիթ Խաժակյան. «Իմ քայլը» խմբակցության անդամը անցել է ատելության հրահրման և բարոյականի սահմանը
27.01.2020 | 13:05

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը, գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»՝ տեղեկացրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում:

«Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը», - նշել է Խաժակյանը:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ