Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Հենդրիկ Դամսը

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Հենդրիկ Դամսը
28.01.2020 | 00:39

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսը: Նա 2007-ից ղեկավարում է ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը: Դամսը Մարդու իրավունքների և իրավական հարցերով, քաղաքական հարցերով և ժողովրդավարության հարցերով, ԵԽԽՎ-ի ինստիտուցիոնալ հարցերով հանձնաժողովների անդամ է: Նա միակ թեկնածուն Էր: Մինչ այդ ԵԽԽՎ-ի նախագահը շվեյցարացի Մարի-Լիլիան Պասկյեն էր։

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ