Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թալիբան խմբավորումը պնդում է՝ կործանվել է ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության օդանավերից

Թալիբան խմբավորումը պնդում է՝ կործանվել է ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության օդանավերից
28.01.2020 | 00:40

Աֆղանական ծայրահեղական Թալիբան խմբավորումը պնդում է, որ Ղազնի նահանգում կործանված օդանավը ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության օդանավերից է: Առայժմ, սակայն, հստակ չէ՝ կստանձնի օդանավի խոցման պատասխանատվությունը Թալիբան խմբավորումը: Ռեյտերի փոխանցմամբ՝ թալիբանների առաջնորդը հայտարարել է, թե օդանավը խոցվել է: Մի շարք այլ գործակալությունների փոխանցմամբ՝ նույն անձը հայտարարել է, թե օդանավը կործանվել է: Քաբուլը առայժմ չի հաստատել թալիբանների պնդումները, թե օդանավը ամերիկյան ռազմական օդանավ էր, որը տեղափոխում էր ամերիկացի զինծառայողներ: Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ ուսումնասիրում են միջադեպի հանգամանքները: Ավելի վաղ հաղորդվել է, որ 83 ուղևոր տեղափոխող օդանավը, որը պատկանում է աֆղանական Ariana ավիաընկերությանը վթարի է ենթարկվել, սակայն ավելի ուշ ավիաընկերությունը հերքել է պնդումները:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ