Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել Իրաքի վարչապետին

Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել Իրաքի վարչապետին
28.01.2020 | 15:35

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ հեռախոսազրույցում իր վրդովմունքն է հայտնել Իրաքում տեղակայված ամերիկյան օբյեկների վրա իրանական զինյալների կողմից շարունակվող հարձակումների կապակցությամբ: Ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության՝ խոսքը ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման մասին է կիրակի օրը:

«Պետքարտուղարը կրկին ընդգծեց, որ այդ հարձակումներն իրաքյան ինքնիշխանության բարբարոսական խախտում են և վկայում են այդ վտանգավոր զինված խմբավորումների զսպման անկարողության մասին», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, որը ներկայացրել է Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ