Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽԽՎ. Ադրբեջանը՝ լրագրողների համար ամենաթշնամի երկրների շարքում

ԵԽԽՎ. Ադրբեջանը՝ լրագրողների համար ամենաթշնամի երկրների շարքում
28.01.2020 | 23:20

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, երաշխավորել խոսքի ազատությունն ու իրական քայլեր ձեռնարկել Եվրախորհրդում ստանձնած պարտավորություններն իրագործելու համար՝ արձանագրել է ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը՝ «Եվրոպայում լրագրողների և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող վտանգների» մասին: Մանրամասն անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ փաստաթուղթն արձանագրել է՝ Ադրբեջանը անկախ լրագրողների համար ամենաթշնամական երկրների շարքում է. անցած տարիներին երկու տասնյակ լրագրող քրեական հետապնդման է ենթարկվել, մի քանիսն այսօր էլ բանտում են: Հետապնդելով ընդդիմախոսներին՝ Բաքուն միաժամանակ անվճար բնակարաններ է տրամադրել կառավարամետ ավելի 400 լրագրողների, որ «կոռուպցիայի ակնհայտ դրսևորում» է, նշված է զեկույցում:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ