Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արմեն Աշոտյան. Հայոց բանակի օրն այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել

Արմեն Աշոտյան. Հայոց բանակի օրն այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել
28.01.2020 | 23:21

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկվելուն. «Շատ խոսուն է, երբ մեզ արտաքին թշնամուց պաշտպանող Հայոց բանակի օրը այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամանք հրահրել, պայքարել սեփական պետության դեմ և առեւանգում են Նարեկ Մալյանին։ Այս մեթոդներով չեք կարող լռեցնել այլակարծությունը։ Մյուս անգամ փորձեք միանգամից գնդակահարել», - գրել է նա:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ