Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
29.01.2020 | 13:35

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ֆեյսբուքում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ սպասվում է նաև հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ