Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ընտրվել է ԵԽԽՎ-ի փոխնախագահ

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ընտրվել է ԵԽԽՎ-ի փոխնախագահ
29.01.2020 | 13:36

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ՝ 132 պատգամավոր կողմ էին քվեարկել, 117-ը՝ դեմ։ Պյոտր Տոլստոյը դարձավ ԵԽԽՎ-ի 19-րդ փոխխոսնակը, մինչ այդ 18 փոխխոսնակները հավանության էին արժանանում առանց քվեարկության։ ՌԴ պատգամավորի դեպքում, սակայն քվեարկությունը պարտադիր էր՝ նրա թեկնածությանը դեմ էին մի քանի երկրների պատվիրակություններ։ Ուկրաինան ներկայացնող Մարիա Մեսենցևան հայտարարել էր, որ Տոլստոյի հրետոռաբանությունը հակասում է եվրոպական արժեքներին և դեմ էր արտահայտվել նրա թեկնածությանը։

Տոլստոյի ընտրությունը ողջունել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ասելով, թե Տոլստոյը հետևողականորեն պաշտպանում է Ռուսաստանի շահերը միջազգային հարթակներում։ Նա հիշեցրել է, որ անցած տարի Պյոտր Տոլստոյը ակտիվորեն մասնակցում էր ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունները վերականգնելու համար բանակցություններին։

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ