Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայի ԱԳՆ-ն պաղեստինյան հողերի բռնատիրում է որակել Թրամփի «դարի գործարքը»

Թուրքիայի ԱԳՆ-ն պաղեստինյան հողերի բռնատիրում է որակել Թրամփի «դարի գործարքը»
29.01.2020 | 13:54

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը: «ԱՄՆ-ի այսպես կոչված խաղաղ ծրագիրը մեռելածին է: Այն անեքսիայի պլան է՝ ուղղված պաղեստինյան հողերի բռնատիրմանը եւ երկու պետությունների գոյության գաղափարի ոչնչացմանը: Պաղեստինի ժողովրդին ու նրա հողերն անկարելի է գնել փողով»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ «Երուսաղեմը կարմիր գիծ է Անկարայի համար». «Մենք թույլ չենք տա Իսրայելի օկուպացման ու բռնության օրինականացմանն ուղղված քայլեր»: Թուրքիան նաեւ հայտարարել է, որ ինքը «չի պաշտպանի որեւէ պլան, որը չի ընդունի Պաղեստինը»: «Մերձավոր Արեւելքում խաղաղություն ձեռք չի բերվի, եթե վերջ չդրվի բռնազավթման քաղաքականությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ