Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի հարցով համաձայնությունը չկատարելու մեջ

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայի հարցով համաձայնությունը չկատարելու մեջ
29.01.2020 | 22:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող հարձակումների հետևանքով Թուրքիայի համբերությունը սպառվում է, և Ռուսաստանին մեղադրել է այդ նահանգի վրա հարձակումները դադարեցնելու համաձայնությունը չկատարելու մեջ: Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե այդ նահանգի ռմբահարումները չդադարեն: Իդլիբը Սիրիայի ընդդիմության վերջին հենակետն է մնացել: Սիրիայի հակառակորդ կողմերին՝ կառավարությանը և ընդդիմությանն աջակցող Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնել էին միասին գործել Իդլիբում լարվածությունը թուլացնելու համար և ապառազմականացված գոտի ստեղծել:


Սակայն Ռուսաստանի աջակցությունը վայելող Բաշար Ասադի զորքերի հարձակումները վերջին շաբաթներին ակտիվացել են: Տասնյակ հազարավոր մարդիկ, լքելով իրենց տները, շարժվել են Թուրքիայի սահմանի ուղղությամբ:
Էրդողանը հայտարարությամբ հանդես եկավ, երբ Ասադի զորքերը գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը Հալեպին կապող մայրուղու վրա ընկած, ռազմավարական նշանակություն ունեցող Մաարաթ ալ-Նուման քաղաքը:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ