Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ժնևում սկսվել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

Ժնևում սկսվել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
29.01.2020 | 22:21

Ժնևում սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ՝ ֆեյսբուքում գրել է արել ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ առանձին հանդիպում է ունեցել ղարաբաղյան միջնորդների հետ։ «Հանդիպմանն անդրադարձ է կատարվելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակին», - նշել է Նաղդալյանը։

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ