Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սեյրան Օհանյան. Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևիցե ոչ ոք խոսակցություն չի ունեցել

Սեյրան Օհանյան. Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևիցե ոչ ոք խոսակցություն չի ունեցել
29.01.2020 | 22:27

Այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը համաձայն է եղել Արցախի յոթ շրջանների հանձնմանը:

«Նախկինում ես ասել եմ՝ յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք, և այսօր զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը փաստաթղթերի մասին է, դրանք եղել են ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևիցե ոչ ոք խոսակցություն չի ունեցել», - ասաց նա:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ