Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արփինե Հովհաննիսյանը զարմացած չէ

Արփինե Հովհաննիսյանը զարմացած չէ
29.01.2020 | 22:32

Բացարձակապես զարմացած չեմ արդարադատության նախարարության այս դիրքորոշումից՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների կազմում իր չընդգրկվելուն:


«Կարելի էր կռահել այլախոհների նկատմամբ իրենց վերաբերմունքը և, բնականաբար, սա քաղաքական հայացքներով պայմանավորված չընտրություն է: Դա, հավանաբար, դուրս էր գրիչ, ֆեյք, ապօրինի թմրամիջոց, իշխանության համար խիստ «տրամաբանական» շղթայից: Այդպիսի որոշումը դուրս կլիներ այդ շղթայից»,- ասաց նա:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ