Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Եվրախորհրդարանը հաստատեց բրեկզիտի համաձայնագիրը

Եվրախորհրդարանը հաստատեց բրեկզիտի համաձայնագիրը
30.01.2020 | 14:18

Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը («Բրեքզիթ»)՝ կողմ է քվեարկել 621 պատգամավոր, 49-ը՝ դեմ, 13-ը՝ ձեռնպահ: Համաձայնագիրը վերջնական հաստատում պետք է ստանա նաև ԵՄ Խորհրդում:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ