Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ժնևում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կշարունակվի նաև այսօր

Ժնևում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կշարունակվի նաև այսօր
30.01.2020 | 14:20

Երեկ Ժնևում սկսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
կշարունակվի նաև այսօր՝ տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Հանդիպմանը անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», - ասել է նա:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ