Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իշխանությունները ներքին կարգով որոշել են ՍԴ յոթ դատավորի տեղերի համար «քասթինգ» անցկացնել

Իշխանությունները ներքին կարգով որոշել են ՍԴ յոթ դատավորի տեղերի համար «քասթինգ» անցկացնել
30.01.2020 | 14:36

«Փաստը» գրում է. «ՍԴ շուրջ զարգացումները նորանոր «գուներանգներ» են ստանում գրեթե ամենօրյա ռեժիմով։ Իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ ամեն ինչ անելու են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելու, ՍԴ մյուս դատավորներին նույնպես «լիկվիդացնելու» հարցում։


Օրերս էլ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը շուտով կհանգուցալուծվի: Դեռևս չմարսած Վահե Գրիգորյանի ստեղծած «բոլոլան» և այդպես էլ չհասկանալով, թե, ի վերջո, ինչով է նա զբաղվում ՍԴ-ում, բացի աշխատավարձ ստանալուց և երկարաշունչ ու բոցավառ նամակներ գրելուց, իշխանությունները հիմա էլ իրար են խառնվել ՍԴ մյուս անդամներին փոխելու թեմայի շուրջ։ «Փաստին» տեղեկություններ են հասել, որ իշխանություններն արդեն իսկ ներքին կարգով որոշել են ՍԴ մյուս 7 դատավորների տեղերի համար «քասթինգ» անցկացնել։ Չնայած ՍԴ դատավորները հստակ արտահայտվել են, որ վաղաժամ թոշակի չեն գնալու և չեն ընկրկելու իշխանությունների տոտալ ճնշումների դեմ, այդուամենայնիվ, իշխանության կուլիսներում սկսել են նոր թեկնածուների կոնկրետ անուններ շրջանառել՚:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ