Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ իշխանությունների հենման կետը չի եղել անգիտակից ամբոխը

Ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ իշխանությունների հենման կետը չի եղել անգիտակից ամբոխը
30.01.2020 | 14:39

«Հրապարակը» գրել է. «Կարո՞ղ ենք պնդել, որ գործող իշխանությունն օրեցօր դառնում է անկառավարելի և անհավասարակշիռ։ Մենք ազգովի զվարճացանք գրիչի, ապա գրկախառնության պատմության վրա։ Արձանագրեցինք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ կորցնում են ադեկվատությունը, և նրանցից ոմանք անգամ իրենց «թիրախների» զավակների դեմ են մարդկանց տրամադրում։


Իսկ ոստիկանության կազմակերպած երեկվա շոուն այնքան անհեթեթ էր, որ ոմանք անգամ քաղաքագիտական «վերլուծություններ» էին անում, թե իշխանությունը հատուկ փիառ է անում «ադեկվադներին»։ Բայց հասկանալի է, որ գործ ունենք ոչ թե բազմաքայլ կոմբինացիաներ մտածող, նուրբ խաղեր կազմակերպող, իր քայլերի հետևանքները գիտակցող իշխանության հետ, այլ իր անելիքը չիմացող, մոլորված ու իրականությունից կտրված թիմի, որը հենման կետ է փնտրում ու չի գտնում։ Ընդ որում, չի գիտակցում նաև այդ վիճակի ողջ ողբերգականությունը։ Ի՞նչ կարելի է խորհուրդ տալ խարիսխը կորցրած և օվկիանոսի խորքերում հայտնված այս նավակին ու նրա նավավարին։ Նախ՝ այն, որ ոչ մի երկրում ու ոչ մի ժամանակ իշխանությունների հենման կետը չի եղել այն անգիտակից ամբոխը, որի հավանությանը համառորեն ուզում է արժանանալ մեր իշխանությունը՝ հագուրդ տալով նրա ցածր կրքերին ու բնազդներին։ Երկրորդը․ պետք է դուրս գալ ինտրիգների, անիմաստ դիսկուրսների, ֆեյսբուքյան «բազառների» միջից ու թաղվել գործի մեջ՝ մեկուսանալով աշխատասենյակներում։


Դադարեցրեք հանրության հետ շփումը, մի հետևեք «լայքերին» ու «քոմենթներին»։ Դադարեցրեք տարբեր ինստիտուտների ու համակարգերի ավերը, ժամանակավորապես հրաժարվեք ինչ-որ բան «բարեփոխելու» ցանկությունից։ Պարզապես աշխատեցրեք համակարգերն ու վերականգնեք նախկին աշխատանքային ռիթմը։ Այսօր մարդիկ անգամ դրան են կարոտ»:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ