Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեծ Բրիտանիան ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

Մեծ Բրիտանիան ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը
30.01.2020 | 14:41

Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը, կառավարության նվիրվածությունն՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին՝ ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում, որն արվել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստի շրջանակներում:


«Մենք ընդունում ենք 2018-ի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հարցում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ