Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մևլութ Չավուշօղլու. Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, Ղարաբաղի հարցը կլուծենք

Մևլութ Չավուշօղլու. Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, Ղարաբաղի հարցը կլուծենք
30.01.2020 | 14:42

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլուդ Չավուշօղլուն Անկարայում հանդիպել է «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ժամանակ Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ նշելով, որ այս տարի Արցախի հարցը կարևորվելու է:

«Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ղարաբաղյան հարցին լուծում տանք: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի կարևորելու ենք Ղարաբաղի հարցը», – նշել է նա:

Դիտվել է՝ 437

Մեկնաբանություններ