ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև ազատ առևտրի եռակողմ համաձայնագիր է ստորագրել՝ Կոնգրեսում փաստաթղթի հաստատումից հետո: Վաշինգտոնում նշում են, որ պայմանագիրը կոչված է ապահովելու նոր աշխատատեղեր ԱՄՆ-ում և ողջ երկրում բարելավելու «աշխատասեր ամերիկացիների» պաշտպանությունը: Թրամփը հայտարարել է, որ նոր գործարքը «մեծ հաղթանակ» է ամերիկյան արտադրողների և ավտոարդյունաբերության աշխատակիցների համար: