Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Համանախագահները Մնացականյանի հետ կոշտ խոսակցություն են ունեցել

Համանախագահները Մնացականյանի հետ կոշտ խոսակցություն են ունեցել
30.01.2020 | 14:43

«168 ժամը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացների վերաբերյալ հնչեցրած մոտեցումներն ու մամուլից մեջբերումները բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում։ Նրանք այդ քայլն ընկալել են որպես Փաշինյանի կողմից հերթական ինքնագործունեության դրսևորման փորձ, ինչը միանշանակ հակասում է ՄԽ շրջանակներում գաղափարախոսությանը։ Հունվարի 29-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շեֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համանախագահները Մնացականյանի հետ բավական կոշտ խոսակցություն են ունեցել՝ կապված Փաշինյանի արցախյան ձևակերպումների հետ»:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ