Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փոփոխությունների հերթը կհասնի նաև ԿԸՀ

Փոփոխությունների հերթը կհասնի նաև ԿԸՀ
30.01.2020 | 14:44

«Փաստը» գրում է. «ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտների և իշխանամերձ շրջանակների կողմից տարբեր առիթներով «քննադատվում» է այն հանգամանքը, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։ Վերջին շրջանում իշխանության ներսում շրջանառվում է ԿԸՀ-ում հիմնավոր փոփոխություններ իրականացնելու թեման։ Բոլոր ժամանակներում հենց այս կառույցն ու նրա ղեկավարն էին դառնում հանրային դժգոհությունների ու բողոքի ակցիաների թիրախ։
Ըստ լուրերի, իշխանությունները ԿԸՀ-ում փոփոխությունները ցանկանում են իրականացնել հենց այս փուլում, քանի որ այս ընթացքում առանձնապես ակտիվ ընտրական գործընթացներ չկան, և հանգիստ կարելի է «թարմացում» կատարել»:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ