Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն
30.01.2020 | 14:45

«Փաստը» գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջնային նպատակներից մեկը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն էր, որն ավելի կհեշտացներ կուսակցությունների մուտքը խորհրդարան, ընտրությունների ողջ ընթացակարգում հստակություն ու ավելի պարզություն կմտցներ։ Հայտնի է նաև, որ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ԸՕ փոփոխությունների փաթեթը տապալվեց ԱԺ-ում, և այդպես էլ ոչ մի անդրադարձ այդ թեմային տեղի չունեցավ։Առաջիկա օրերին ԸՕ-ի նոր՝ լրամշակված ու ամբողջացված տարբերակը կմտնի շրջանառության մեջ, որտեղ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել կուսակցությունների և դաշինքների անցումային շեմերի իջեցման հետ կապված, վստահված անձանց ու դիտորդների կարգավիճակի ու նրանց լիազորությունների, ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցերում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախատեսվում է օրենսգրքի վերաբերյալ լայն քննարկումներ կազմակերպել, լսումներ կանցկացվեն խորհրդարանում, որոնք կարող են լինել մի քանի ձևաչափով։ ԸՕ հետ քննարկումներ կիրականացվեն նաև խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական հատվածի, լայն փորձագիտական սեկտորի հետ»:

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ