Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էմանուել Մակրոն. Ղարաբաղյան հակամարտությունը նաև մարդկային դրամա է

Էմանուել Մակրոն. Ղարաբաղյան հակամարտությունը նաև մարդկային դրամա է
30.01.2020 | 14:45

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանն ու հանդես եկել ծավալուն ելույթով։ Նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության մասին, նշելով, որ Հայաստանը հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»,-ասաց Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ հաջորդ շաբաթ ընտրությունները (Ադրբեջանում) կարող են դրական ազդեցություն ունենալ ու հույս հայտնեց, որ գարնանը ինչ-որ առաջընթաց կարող է լինել այս հարցում։ «Շփումներ են հաստատվել ղեկավարների միջև, և ես այստեղ ուղի եմ տեսնում»,-ասաց Մակրոնն ու հավելեց, որ սա նաև մարդկային դրամա է, որը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաներում ապրող բնակչությանը պահում է անկայունության ու մեկուսացման մեջ։


Մակրոնն անդրադարձավ նաև Ղարաբաղի ու Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերին, նշելով, որ եթե ասի ոչ մի խնդիր չկա, ստած կլինի, քանի որ այն հնարավոր չէ իրավաբանորեն։ «Այս հռչակագրերի խնդիրն այն է, որ այն նույն մակարդակի վրա է դնում Ֆրանսիայի տարածքային համայնքին ու տեղական ինքնակառավարման մարմնին, որը չի օգտվում միջազգային ճանաչումից»,-ասաց Մակրոնը, հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Մակրոնի խոսքերով, օրենքի կիրրառումը, սակայն, չի բացառում դիալոգն ու մարդասիրական աջակցությունը։ Երեկ Էմանուել Մակրոնը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ է քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորումը:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ