Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսաստանը նոր սահմանափակում է առաջարկում ԵՏՄ-ում

Ռուսաստանը նոր սահմանափակում է առաջարկում ԵՏՄ-ում
30.01.2020 | 14:46

ԵԱՏՄ-ում մտադիր են իջեցնել երրորդ երկրներից ապրանքների անմաքսատուրք ներմուծման շեմը: Այս հարցը քննարկվելու է հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցելու են ԵՏՄ երկրների վարչապետները: Ռուսաստանն առաջարկում է աստիճանաբար իջեցնել շեմը՝ 2022-ին դարձնելով 20 եվրո:

Ըստ այդ առաջարկի՝ ինտերնետային խանութներից անմաքս առևտրի շեմը 2020-ի հուլիսի 1-ից պետք է կազմի 100 եվրո, 2021-ի հունվարի 1-ից՝ 50 եվրո, 2022-ի հունվարի 1-ից՝ 20 եվրո: Հայկական մի շարք կազմակերպություններ, որոնք զբաղվում են արտասահմանյան ինտերնետ խանութներից գնված ապրանքների Հայաստան տեղափոխմամբ, Հայաստանի կառավարությունից պահանջում են մերժել այս առաջարկը: Շեմի իջեցմանը դեմ են Գլոբինգ և Օնեքս կազմակերպությունները: «Պատրա՞ստ եք արդյոք Ձեր օնլայն գնումները այսուհետ կատարել միայն Ռուսաստանից», – նշված է Օնեքսի ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ