Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ընթացքը

Քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ընթացքը
30.01.2020 | 20:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գույքահարկի նոր համակարգի ներդրման աշխատանքների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում բոլոր տեսակի անշարժ գույքերն ըստ տեսակների: Դրանց թիվն, ընդհանուր առմամբ, կազմում է 1 մլն 279 հազար: Ներկայացվել են նոր համակարգով տարբեր գոտիներում նախատեսվող գույքահարկի տեսակները, որոնց նպատակն է՝ բարձրացնել հարկման հասցեականությունը: Ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ: Վարչապետը կարևորել է գույքահարկի ոլորտում բարեփոխումների իրականացումը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ՝ համակարգում նախատեսվող կարգավորումների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև առաջիկայում մշակել նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական նախագիծը, որը կդրվի նաև հանրային քննարկման:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ