Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նարեկ Մալյանը՝ իրեն և մյուս քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին

Նարեկ Մալյանը՝ իրեն և մյուս քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին
30.01.2020 | 20:08

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթում անանուն հոդվածին, որում անդրադարձ է կատարվում իրեն, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամներին Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն: Մալյանի կարծիքով՝ անանուն հոդվածի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որ փորձել է բերման ենթարկելու գործողությունները ներկայացնել որպես ոստիկանության ինքնագործունեության հետևանք: Մալյանն ընդգծեց՝ ոստիկանության «սև հովազների» գործունեությունը միշտ համաձայնեցվում է իշխանության ամենաբարձր մակարդակի հետ, և նրանք ինքնագործունեությամբ զբաղվել չէին կարող: Հոդվածում նշվում է, թե այդ «ինքնագործունեությունը» նպատակ է ունեցել ստեղծել իրավիճակ, որից իշխանությունները կտուժեին քարոզչական դաշտում:

«Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ տապալումը մաքրել քաղաքական իշխանության վրայից և փաթաթել ոստիկանության վրա: Հոդվածում Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ 7-8 ժամ տևած օպերացիայից տեղյակ չի եղել: Ուզում է համոզել, թե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանն ինքնուրույն որոշել էր նման հիմարությո՞ւն անել»,-ասաց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը: Նա, դիմելով վարչապետին, ասաց, թե իրեն ճիշտ տեղեկություն չեն տրամադրում. «Ձեզ անընդհատ ասում են, թե մարդիկ մեզ չեն սիրում: Ձեզ թվում է, թե Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, բայց իրականում Ձեզ ասածները հեռու են ճշտից: Ձեզ չեն սիրում, իսկ մեզ սիրում են այնքան, որ կարող են նկարահանել, հրապարակել բերման ենթարկելու տեսանյութը, ու դրանով իսկ խափանել ձեր պլանները: Դուք չունեք որևէ հեղինակություն ունեցող մարդ, որը ձեզ ճիշտը կասի»:


Անդրադառնալով իրեն բերման ենթարկելու ձևին ՝ Մալյան ասաց, թե ընկալելի կլիներ, եթե զենք պահելու կասկածը հիմնավոր լիներ, ոչ թե լիներ պարզապես քաղաքական հակառակորդին նսեմացնելու, ստորացնելու փորձ: Ուղիղ եթերով Մալյանը դիմեց ոստիկաններին՝ ասելով. «Դուք անօրինական զենք գտնելու համար չէիք եկել, ձեզ ուղղակի օգտագործում էին քաղաքական հակառակորդի դեմ ինչ-որ կոմպրոմատներ նկարելու համար: Նիկոլ Փաշինյանը ձեզ ուղարկել էր կրկեսային համար բեմադրելու, «կլոունություն» անելու»,-ասաց Նարեկ Մալյանը:

Դիտվել է՝ 527

Մեկնաբանություններ