ԵԽԽՎ-ն 25 հոգանոց պատվիրակությունը՝ Ֆրենկ Շվաբեի (Գերմանիա) գլխավորությամբ, փետրվարի 7-10-ը կմեկնի Ադրբեջան՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների հետ միասին հետևելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Նախքան փետրվարի 9-ին կայանալիք քվեարկությունը, պատվիրակությունը հանդիպումներ կունենա թեկնածուների և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ԿԸՀ-ի, քաղաքացիական հասարակության, մամուլի ներկայացուցիչների հետ: