ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ստացված է համարում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Քննարկեցինք ոստիկանությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, խնդիրներ, եղան նաև շատ հետաքրքիր, սուր հարցեր: Հանդիպումն առաջինն էր, ստացվեց: Մենք այս ձևաչափը պահպանելու ենք, խորհրդարանական երկրում սա հաշվետվողականության մի ձև է: Թույլատրելի սահմաններում եղել ենք թափանցիկ, ներկայացրել ենք թե’ մեր խնդիրները, թե’ առաջիկա անելիքները»: