Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Արցախում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 29-ը

Արցախում նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 29-ը
31.01.2020 | 00:00

Արցախում 2020 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընտրական գործողությունների մեկնարկը տրվել է 2020 թվականի հունվարի 21-ին. ընտրական շտաբերի կազմավորում, դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրում, հայտնում են Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետ է սահմանվել փետրվարի 5-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 18.00-ն, իսկ գրանցումը կկատարվի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 25-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է փետրվարի 26-ից մինչև մարտի 29-ի ժամը 24.00-ն:


Որպես նորույթ, թեկնածուների անունների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար վիճակահանություն կանցկացվի փետրվարի 25-ին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:


Ընտրական տեղամասերը կկազմավորվեն մինչև 15.02.2020թ.:
Ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կամփոփվեն, կարձանագրվեն և պաշտոնապես կհրապարակվեն մինչև ապրիլի 1-ի ժամը 20:00-ն, իսկ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի ապրիլի 7-ին:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ