ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Գլխա­վոր կռ­վախն­ձո­րը կդառ­նա Ղա­րա­բա­ղը

Գլխա­վոր կռ­վախն­ձո­րը կդառ­նա Ղա­րա­բա­ղը
31.01.2020 | 11:30
Վլա­դի­միր Պու­տի­նի ա­մա­նո­րյա ա­նակն­կալ ծա­վա­լուն նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը՝ կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նը, նոր վար­չա­պե­տի նշա­նա­կու­մը, պառ­լա­մեն­տի և պետ­խոր­հր­դի լիա­զո­րու­թյուն­նե­րի ընդ­լայ­նու­մը, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և այլն, ան­նա­խա­դեպ աշ­խու­ժաց­րին ռուս քա­ղա­քա­կա­նա­գի­տա­կան-փոր­ձա­գի­տա­կան միտ­քը, ա­ռաջ բե­րե­լով բազ­մա­թիվ վեր­լու­ծու­թյուն­ներ, վար­կած­ներ, կան­խա­տե­սում­ներ, հետևու­թյուն­ներ: Այլ կերպ չէր էլ կա­րող լի­նել, ո­րով­հետև հենց Պու­տինն ին­քը հար­ցա­կա­նի տակ դրեց իր իսկ ստեղ­ծած և եր­կու տաս­նա­մյակ գոր­ծած պե­տա­կան մո­դե­լի կա­յու­նու­թյու­նը:
Ար­դարև, եր­կու տա­րի է մնա­ցել ռու­սաց պե­տու­թյան ներ­կա ղե­կա­վա­րի ա­ռաջ­նոր­դու­թյան ա­վար­տին: Եվ նման բե­կում­նա­յին փո­փո­խու­թյուն­ներ: Նույ­նիսկ հրա­ժա­րում սե­փա­կան իշ­խա­նա­կան ո­րոշ շո­շա­փե­լի գոր­ծառ­նու­թյուն­նե­րից: Մեծ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ հենց այն­պես ո­չինչ չի լի­նում: Բայց թե ո­րոնք են նախ­կին մեծն հե­տա­խույ­զի հե­ռան­կա­րա­յին ծրագ­րե­րը, Ռու­սաս­տա­նում ոչ ոք չի կա­րո­ղա­նում ի­րա­պես մարմ­նա­վո­րել: Պու­տի­նի ի­րա­կան պլան­նե­րի մա­սին մենք չենք կա­րող ի­րա­զեկ­վել, գրում է ռու­սա­կան թեր­թե­րից մե­կը, ինչ­պես որ, ի դեպ, չի կա­րող ի­րա­զեկ­ված լի­նել ոչ ոք, ել­նե­լով ան­ցած տա­րի­նե­րի փոր­ձից: Մնում է միայն են­թադ­րու­թյուն­ներ ա­նել, թե ինչ ուղ­ղու­թյամբ կզար­գա­նան Պու­տի­նի ա­ռայժմ ծա­ծուկ մտահ­ղա­ցում­նե­րը:
Թե­մա­յի շուրջ ան­թիվ-ան­հա­մար «խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի» մեջ գե­րա­դա­սե­ցինք կանգ առ­նել Մի­ջազ­գա­յին եվ­րա­սիա­կան շարժ­ման և պահ­պա­նո­ղա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի փոր­ձա­գետ­նե­րի պատ­րաս­տած վեր­լու­ծա­կան զե­կույ­ցի վրա: Այն պարզ պատ­ճա­ռով, որ այդ տեքս­տի մեջ էա­պես շո­շափ­ված են նաև հայ­րե­նի Հա­յաս­տա­նի ազ­գա­յին շա­հե­րը, տր­ված են հե­ռան­կա­րա­յին ո­րոշ պատ­կե­րա­ցում­ներ մեր երկ­րում ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան ու­ժե­ղաց­ման հեն­քի ներ­քո:
Նկա­տի ու­նե­նա­լով Վլա­դի­միր Պու­տի­նի մի­ջազ­գա­յին բարձր, հա­մե­մա­տա­բար նվազ, սա­կայն նույն­պես պատ­շաճ մա­կար­դա­կի վրա գտն­վող ներ­քա­ղա­քա­կան վար­կա­նի­շը, ռու­սաց ղե­կա­վա­րը ի զո­րու է ի­րա­կա­նաց­նե­լու հետևյալ ե­րեք սցե­նար­նե­րը, որ ներ­կա­յաց­նում ենք հա­կիրճ.
1. Պու­տի­նը կա­րող է տևա­կան ժա­մա­նակ իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նել հա­մա­ժո­ղովր­դա­կան հան­րաք­վե անց­կաց­նե­լու մի­ջո­ցով. Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը կտան ի­րենց վս­տա­հու­թյան քվեն:
2. Նա կա­րող է երկ­րի ա­ռաջ­նորդ դարձ­նել թույլ մի անձ­նա­վո­րու­թյան, ետ­քից կա­ռա­վա­րե­լով պե­տու­թյու­նը որ­պես «ազ­գի հայր»:
3. Որ ա­մե­նա­բարդն է ու ա­մե­նա­գայ­թակ­ղի­չը և ա­ռա­վե­լա­գույնս հա­մընկ­նում է ռու­սաց պե­տու­թյան ա­վան­դա­կան կայս­րա­պե­տա­կան նկր­տում­նե­րին: Նշյալ զե­կույ­ցի այս կե­տը մտած­ված կեր­պով ներ­կա­յաց­ված է ա­ռա­վել հան­գա­մա­նո­րեն: Այն է՝ ստեղ­ծել նոր պե­տու­թյուն և դառ­նալ նրա օ­րի­նա­կան լի­դե­րը:
Ի՞նչ «նոր պե­տու­թյան» մա­սին է խոս­քը: Միու­թե­նա­կան: Ծա­նո՞թ տեր­մին է: Ի­հար­կե: Ա­հա և պարզ­վում է, որ ներ­կա պա­րա­գա­յում միու­թե­նա­կան պե­տու­թյուն հնա­րա­վոր է ստեղ­ծել, սկզ­բում նրա մեջ Ռու­սաս­տա­նի հո­վա­նու ներ­քո ընդ­գր­կե­լով ցան­կա­ցած նվա­զա­գույն ինք­նիշ­խան սու­բյեկ­տի, ան­կախ նրա չա­փե­րից ու քա­ղա­քա­կան կշ­ռից: Եվ ըստ այս տե­սու­թյան, ա­ռա­ջին թեկ­նա­ծուն կլի­նի Հա­րա­վա­յին Օ­սիան՝ այն­քան հա­րա­զատ ռու­սաս­տա­նյան Հյու­սի­սա­յին Օ­սիա­յին: Նոր միու­թե­նա­կան միա­վո­րի հա­ջորդ հա­վակ­նոր­դը կլի­նի Աբ­խա­զիան: Բնա­կան հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու ժա­մա­նա­կին այս եր­կու սյու­բեկտ­նե­րը, հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի բե­րու­մով տա­րան­ջա­տե­լով Վրաս­տա­նից, Ռու­սաս­տա­նը դրանք չմց­րեց իր կազ­մի մեջ: Այն ժա­մա­նակ պա­տեհ չէր:
Վերց­նենք Մոլ­դո­վան: Նրա եր­բեմ­նի բաղ­կա­ցու­ցիչ մա­սը կազ­մող Մեր­ձդ­նեստ­րը հայտ­նի է իր ռու­սա­մետ կողմ­նո­րո­շու­մով: Կա­րե­լի է վեր­ջինս նոր միու­թե­նա­կան պե­տու­թյան մեջ մտց­նել նույն­պես որ­պես ա­ռան­ձին սու­բյեկտ, սա­կայն ին­չու չի կա­րե­լի վե­րած­նել նախ­կին միաս­նա­կան «Մոլ­դո­վա­կան ԽՍՀ-ն» ա­ռանց «խոր­հր­դա­յի­նի»: ՈՒկ­րաի­նա­յին կա­րե­լի է հրա­պու­րել Դոն­բա­սով: Բե­լա­ռուսն ար­դեն այժմ տն­տե­սա­կան էա­կան կախ­վա­ծու­թյան մեջ է Ռու­սաս­տա­նից: Ղա­զախս­տա­նում զգա­լի քա­նա­կու­թյամբ ռուս­ներ են ապ­րում: Առ­հա­սա­րակ նախ­կին մի­ջի­նա­սիա­կան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի միջև ու­ժե­ղա­նում են միջ­պե­տա­կան հա­կա­սու­թյուն­ներն ու հա­կակ­րանք­նե­րը: Ան­լու­ծե­լի բազ­մա­թիվ բար­դու­թյուն­ներ են ա­ռա­ջաց­նե­լու տա­րա­ծաշր­ջա­նում լայն թափ ստա­ցած ժո­ղովր­դագ­րա­կան խն­դիր­նե­րը: ՈՒ­ժեղ ձեռ­քի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը դառ­նում է ան­խու­սա­փե­լի:
Զե­կույ­ցում չեն մո­ռաց­վել նույ­նիսկ Եվ­րա­միու­թյան ան­դամ դար­ձած ե­րեք նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րի խո­ցե­լի կող­մե­րը:
Սա­կայն դառ­նանք մեր տա­րա­ծաշր­ջա­նին: Գլ­խա­վոր կռ­վախն­ձորն այս­տեղ կդառ­նա Ղա­րա­բա­ղը: Հա­յաս­տա­նը նոր պե­տու­թյան մեջ կմտ­նի Ղա­րա­բա­ղով, Ադր­բե­ջա­նը՝ ղա­րա­բա­ղա­մերձ հինգ շր­ջան­նե­րով (պարզ է դառ­նում, թե ին­չու դրանք չեն վե­րա­դարձ­վել ա­ռայ­սօր): Ե­թե Հա­յաս­տա­նը հա­մա­ռի, Ադր­բե­ջա­նը կդառ­նա միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն՝ Ղա­րա­բա­ղով: Ի վեր­ջո ի՞նչ ե­րաշ­խիք, որ միու­թե­նա­կան պե­տու­թյան ստեղծ­ման ճա­նա­պար­հին այս եր­կու եր­կր­նե­րի միջև չեն ծա­վալ­վի «ապ­րի­լյա­նից» էլ մասշ­տա­բա­յին ա­րյու­նա­հեղ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ: Թույլ պե­տու­թյուն­ներն ա­ռա­վել քան հնա­զանդ են ու խո­ցե­լի:
Վրաս­տա­նին կա­րե­լի է խոս­տա­նալ Հա­րա­վա­յին Օ­սիա­յի և Աբ­խա­զիա­յի վե­րա­դար­ձը:
Կր­կին հի­շեց­նենք, որ սրանք ըն­դա­մե­նը վար­կած­ներ են: Ոչ ոք ի­րոք չգի­տե, թե Վլա­դի­միր Պու­տի­նը կձգ­տի՞ ստեղ­ծել նո­րաձև մի պե­տու­թյուն, թե­կուզ և մաս­նա­կիո­րեն, ու դառ­նալ նրա ա­ռաջ­նոր­դը: Դա ի­հար­կե չի լի­նի գա­ղա­փա­րայ­նաց­ված նոր Խոր­հր­դա­յին Միու­թյուն, այս­տեղ կգե­րիշ­խի ներ­քին լայն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան մո­դե­լը: Զե­կույ­ցը հրա­պա­րա­կած թերթն ի­րա­զե­կում է, որ ներ­կա­յաց­ված են տեքս­տի սոսկ ա­ռան­ձին հատ­ված­ներ, իսկ լրիվ վար­կա­ծը լույս կտես­նի ա­ռա­ջի­կա­յում:
Հա­մա­ձայ­նենք, որ նույ­նիսկ բեր­ված հատ­ված­նե­րը խոր մտո­րում­նե­րի, ե­թե ոչ լայն մտա­հո­գու­թյուն­նե­րի տե­ղիք են տա­լիս:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Հ.Գ. Հա­յաս­տա­նում ու­շադ­րու­թյուն դարձ­րի՞ն այն դր­վա­գին, երբ Բեռ­լի­նում Լի­բիա­յի խնդ­րի լուծ­ման ո­րո­նում­նե­րով զբաղ­ված աշ­խար­հի ա­ռա­ջա­տար եր­կր­նե­րի ղե­կա­վար­ներն ու ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, հա­վաք­վե­լով հա­մա­տեղ լու­սան­կար­ման, ինչ «համ­բե­րա­տա­րու­թյամբ» էին սպա­սում, թե երբ ի­րենց կմիա­նա ու­շա­ցող ռու­սաց գե­րա­գույ­նը՝ Վլա­դի­միր Վլա­դի­մի­րո­վիչ Պու­տի­նը։
Դիտվել է՝ 69724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ