Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
31.01.2020 | 14:55

Այսօր գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով, փետրվարի 1-ի ցերեկը նույնքան կնվազի:


Երևանում հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև, փետրվարի 1-ին սպասվում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ